Օգտագործման դրույթներ և Գաղտնիության քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 29.05.2020
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
www.sirune.am գեղեցկության սրահների, էսթետիկ խնամքի և սպա կենտրոնների առցանց հարթակ է /այսուհետ՝ Siruné, հարթակ, մենք/։ Հարթակում կարող եք փնտրել վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, Էսթետիկ խնամքի, մերսման և սպա ծառայություններ /այսուհետ՝ ծառայություններ/ ըստ Ձեր նախընտրությունների, ինչպես նաև օնլայն գրանցել Ձեր այցը:
Հարթակի բոլոր օգտատերերը հաստատում են, որ ընդունում են ներքոնշյալ օգտագործման դրույթները և գաղտնիության քաղաքականությունը: Հակառակ դեպքում, վերջիններս պետք է հրաժարվեն հարթակից օգտվելուց: Օգտագործման դրույթներում ցանկացած փոփոխություն պետք է օգտատերերին էլ․փոստով տեղեկացվի նախօրոք։
Օգտատեր եզրույթը կարող է ունենալ հետևյալ իմաստները՝ Հաճախորդ /այն անհատը, ով փնտրում և գրանցվում է հարթակում ներկայացված ծառայությունների համար/, Գործընկեր /այն անհատ մասնագետը կամ սրահը/, ով հարթակում ներկայացնում է իր կողմից մատուցվող ծառայությունները/:
Ներքոնշյալ ներկայացված են օգտագործվող տերմինների մեկնաբանությունները՝
- Ակտիվ ամրագրում՝ այն ամրագրումը, որը սպասվում է,
- Չեղարկված ամրագրում՝ այն ամրագրումը, որ չեղարկվել է Հաճախորդի կամ Գործընկերոջ կողմից,
- Կայացած ամրագրում՝ այն ամրագրումը, որ կայացել է,
- Օգտատիրոջ հաշիվ՝ օգտատիրոջ հաշիվը, որը պարունակում է և հանրային, և ոչ հանրային բովանդակություն,
- Օգտատիրոջ էջ՝ հաշվի այն բաժինները, որ հանրային են,
- Ավելացնել ամրագրում՝ Օրացույցի այն կոճակը, որտեղից Գործընկերը կարող է ամրագրում ավելացնել,
- Փակել օրացույցի ժամ՝ այն ժամանակահատվածը, որը Գործընկերը կարող է փակել իր օրացույցից տարբեր պատճառներով /օրինակ՝ ընդմիջում, այցելություն բժիշկի/։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել ցանկացած հարցով հետևյալ էլ․ հասցեով՝ contact@sirune.am
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կայքի ողջ բովանդակությունը /բացի այն բովանդակությունից, որը ներկայացված է օգտատերերի կողմից իրենց էջերում, ինչպես նաև՝ կարծիքներում/ Siruné-ի սեփականությունն է և պաշտպանված է մտավոր սեփականության մասին տեղական և միջազգային օրենսդրությամբ: Այն չի կարող օգտագործվել այլոց կողմից։
Siruné-ն սահմանափակ և անփոխանցելի հնարավորություն է տալիս իր օգտատերերին օգտվել կայքի բովանդակությունից, տեղեկատվությունից և նյութերից՝ կայքում առաջարկած ծառայություններից օգտվելու նպատակով:
Օգտատերերի հաշիվներ
Հաճախորդները կարող են ստեղծել իրենց հաշիվը՝ օգտագործման դրույթները և գաղտնիության քաղաքականությունն ընդունելով: Վերջիններս պատասխանատու են իրենց հաշվի տեղեկատվության ճշգրտության, պատշաճության և համապարփակության համար, որը պետք է համապատասխանի օգտագործման դրույթներին։ Գործընկերոջ կողմից հաշիվը ստեղծվում է Siruné-ի հետ համագործակցությամբ՝ Գործընկերոջ էջը մարքեթինգային կանոններին համապատասխան ներկայացնելու նպատակով։ Գործընկերոջ հաշվի բացմամբ՝ հարթակի օգտագործման դրույթները և գաղտնիության քաղաքականությունը համարվում է ընդունված։ Էջի հետագա կառավարումը կատարում է Գործընկերը։ Էջի մարքեթինգային առումով կարևոր հատվածների /Պրոֆիլ/ փոփոխությունները պետք է նախապես համաձայնեցվեն Siruné-ի հետ։ Օգտատերերի կողմից օգտագործման պայմանների խախտումների դեպքում, տվյալ օգտատիրոջ էջի բովանդակությունը, ինչպես նաև օգտատիրոջ հաշիվը կարող է հեռացվել հարթակից: Հարթակից հեռացված օգտատերը չի կարող վերաբացել նոր հաշիվ: Հաճախորդը և Գործընկերը կարող են ցանկացած պահի ապաակտիվացնել իրենց հաշիվները։ Հաշիվը վերջնականապես ջնջելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Siruné-ի հետ՝ որևէ ընթացիկ պարտավորություն նախապես վերացնելու համար։
Եթե Siruné-ն նկատում է, որ Գործընկերը տվյալ ամսվա կտրվածքով ունի Siruné-ի միջոցով ստացված մեծաքանակ բացասական կարծիքներ կամ չեղարկումներ, Siruné-ն իրավասու է ուսումնասիրել պատճառները եւ Հաճախորդի, եւ Գործընկերոջ կամ վերջինիս թիմակցի հետ։ Պարզված պատճառների արդյունքում Siruné-ն կարող է որոշել հեռացնել համապատասխան հաշիվը։ Հաճախորդը իր հաշիվը ստեղծում և հարթակից օգտվում է անվճար։ Մինչ համագործակցություն սկսելը Գործընկերը և Siruné-ն երկկողմանի համաձայնության են գալիս։
Ամրագրումներ
Երբ Հաճախորդը հարթակի միջոցով ծառայություն է ամրագրում, հաստատման էլ․նամակ է ուղարկվում Հաճախորդին և Գործընկերոջը։ Եթե Հաճախորդը ցանկանում է չեղարկել ամրագրումը, նա կարող է օգտագործել իր էլ․նամակի կամ Siruné-ի հաշվի Իմ ամրագրումներ բաժնի համապատասխան կոճակները։ Գործընկերը ևս կարող է Չեղարկել ամրագրումը, եթե ինչ-որ պատճառով այն անհնար է իրականացնել։ Դա կարող է արվել Գործընկերոջ հաշվի Օրացույց կամ Ամրագրումներ էջից։ Siruné-ի միջոցով ստացված ամրագրումների դեպքում, Հաճախորդն ավտոմատ կերպով համապատասխան ծանուցում կստանա։ Բացի այդ, Գործընկերը օրացույցում կարող է ժամ փակել՝ անձնական պատճառներով, և նոր ամրագրում ավելացնել։ Հարթակում առկա ծառայությունների գները մշտապես թարմացվում են։ Հարթակը պատասխանատու չէ հարթակում ներկայացված և սրահում առաջարկված գնի տարբերության համար։
Հարթակում կլինեն սրահներ, որոնց մոտ այց գրանցելու համար Դուք կուղղորդվեք գրանցման այլ համակարգ կամ կկարողանաք զանգել տվյալ գեղեցկության սրահ։
Կարծիքներ
Հաճախորդը կարող է թողնել Գործընկերոջ մասին իր կարծիքը, որը պետք է հիմնված լինի իրական փաստերի վրա: Հարթակում տեղ գտած կարծիքները կարող են ունենալ "Ստուգված" պիտակը։ Միայն այն հաճախորդների կարծիքները, ովքեր կգրանցեն իրենց այցը մեր հարթակի գրանցման համակարգի միջոցով, կհամարվեն "Ստուգված"։ Կարծիքները պետք է լինեն հարգալից՝ առանց վիրավորանքի, այլապես կհեռացվեն հարթակից: Siruné-ն իրավասու է օգտագործել հարթակում առկա կարծիքները՝ Siruné-ի աշխատանքը ներկայացնելու համար:
Պատասխանատվություն
Siruné-ն պատասխանատվություն չի կրում Գործընկերոջ մասնագիտական որակների, ինչպես նաև Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության ճշգրտության համար: Հաճախորդը կարող է ծառայություն մատուցող ընտրել՝ վերջինիս էջում ներկայացված փորձը, աշխատանքները, ինչպես նաև նախկինում վերջինիս հաճախորդների կողմից կիսված կարծիքները դիտարկելուց հետո:
Ամրագրման կառավարումը պետք է կարգավորվի Գործընկերոջ եւ Հաճախորդի կողմից: Siruné-ն պատասխանատվություն չի կրում Siruné-ի միջոցով ստացված և չվճարված ամրագրման համար։ Ինչպես նաև ամրագրման օրը/ժամին չներկայացած հաճախորդի համար։ Մենք պատասխանատու չենք նաև այն դեպքերի համար, երբ Հաճախորդն ամրագրել է ծառայություն, բայց սրահ հասնելուն պես պարզվել է, որ Գործընկերն այդ ժամին այլ հաճախորդ ունի և դա նախապես չի նշել Siruné-ի հաշվի Օրացույցում։
Siruné-ն բարբերշոփ, գեղեցկության սրահ կամ սպա կենտրոն չէ և չի տրամադրում համապատասխան ծառայություններ: Վերջինիս դերը սահմանափակվում է Գործընկերոջ և Հաճախորդի միջև որպես կապող օղակ հանդես գալով՝ վերոնշյալ ոլորտներում ծառայությունների առաջարկը և պահանջարկը ներկայացնելով, ինչպես նաև ավտոմատացված փնտրման և ամրագրման հնարավորություն ապահովելով: Այդ իսկ պատճառով, Siruné-ն պատասխանատվություն չի կրում Գործընկերների կողմից ցանկացած տեսակի հարկերի չվճարման համար: Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Գործընկերը պարտավոր է վճարել համապատասխան հարկերը:
Siruné-ն պատասխանատվություն չի կրում հարթակից օգտվելու արդյունքում օգտատերերին ուղղակիորեն և անուղղակիորեն հասցված վնասների համար: Ավելին, Siruné-ն չի կարող պատասխանատու լինել 3-րդ կողմի պատճառով առաջացած խնդիրների համար՝ օրինակ համացանցի հասանելիության մատակարարների, տրամադրած ծառայության խափանման արդյունքում հարթակի օգտագործման հետ կապված դադարների համար։ Բացի այդ, Siruné-ն չի կարող պատասխանատվություն կրել հարթակում տեղադրված 3-րդ կողմի կայքէջեր տանող հղումների համար։ Եթե այս հղումները տանում են կայքեր, որոնք ունեն վիրավորական բովանդակության նյութեր, դրանք կհեռացվեն հարթակից։
Օգտատերերը իրենք պետք է կառավարեն իրենց հաշվի կարգավորումները, եթե ծանուցումները անհանգստացնող են։ Եթե օգտատերերը հրաժարվում են հիշեցումներից, ապա պետք է ուշադիր հետևեն ամենօրյա գրանցումներին։
ԱՅԼ
Առանց օգտատերերի նախօրոք տեղեկացման Siruné-ն կարող է ավելացնել, փոփոխել կամ չեղարկել հարթակի ֆունկցիաներ:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գրանցման ընթացքում օգտատերերը տրամադրում են անձը նույնականացնող տեղեկատվություն, ինչպիսիք են՝ անուն, էլ.հասցե, հեռախոսահամար և այլն: Օգտատերը կարող է ցանկացած պահի /բացառությամբ Գործընկերների, որոնք ընթացիկ պարտավորություններ ունեն/ ջնջել իր հաշիվը, այդ թվում նաև այնտեղ առկա ողջ անձնական տեղեկատվությունը: Այս տեղեկատվությունն օգտագործվում է Siruné-ի կողմից՝ իր օգտատերերին ավելի լավ փորձառություն ապահովելու, ինչպես նաև մարքեթինգի համար: Միևնույն ժամանակ, Siruné-ն չի հրապարակում, փոխանցում, վաճառում կամ փոխանակում Ձեր անձնական տվյալների հետ կապված որևէ տեղեկատվություն: Siruné-ն կարող է հրապարակել Ձեր մասին տեղեկատվությունը, եթե առաջացել է մեր շահերի պաշտպանության կամ օրինապահների հետ համագործակցության անհրաժեշտություն:
Օգտատերերը չեն կարող օգտագործել մյուս օգտատերերի մասին տեղեկատվությունը, կատարել ոտնձգություն կամ սպառնալ մյուս օգտատերերին: Եթե Siruné-ն բացահայտի նմանատիպ գործունեություն, ապա այդ օգտատերերը կհեռացվեն հարթակից՝ զրկվելով հետագայում իրենց հաշիվը վերականգնելու հնարավորությունից: