ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ես գրանցում ունեմ։ Ինչպե՞ս կարող եմ Չեղարկել կամ փոփոխել այն և արդյո՞ք դրա համար տուգանք է նախատեսված։

  • Մեր հարթակի միջոցով կատարված ամրագրումները հնարավոր է չեղարկել։ Այս պահին ամրագրման փոփոխություն հնարավոր չէ։ Դրա համար սեղմե՛ք Չեղարկել կոճակը Իմ ամրագրումները բաժնից։ Չեղարկման տուգանքներ չկան, բայց փորձե՛ք չեղարկումները չթողնել վերջին պահին։ Իսկ այն դեպքերում, երբ տվյալ գեղեցկության սրահը օգտվում է գրանցումների այլ համակարգից, պետք է առաջնորդվել գրանցման արդյունքում ստացված հրահանգներով։

Արդյո՞ք հարթակում ներկայացված անհատ մասնագետները ստուգվում են Ձեր կողմից:

  • Siruné-ն օնլայն հարթակ է, որը կապում է մեր գործընկերներին, այդ թվում նաև  անհատ մասնագետներին, հաճախորդների հետ: Siruné-ն ներկայացված մասնագետների անմիջական գործատուն չէ: Մասնագետների պրոֆեսիոնալ որակների մասին տեղեկատվության վավերացման համար առաջարկում ենք ուշադրություն դարձնել մեր Գործընկերների էջերի Կարծիքներ բաժնի վրա։

Ինչպե՞ս  օգտվել

  • Ընտրե՛ք Ձեր ծառայությունը կամ պարզապես Որոնման բաժնում փնտրեք Ձեր մասնագետին կամ սրահը։ Ավելի կոնկրետ արդյունքներ ստանալու համար կարող եք օգտվել մեր Ֆիլտր բաժնից։ Ուսումնասիրե՛ք առկա տարբերակները, ընտրե՛ք համապատասխան ծառայությունը, Ձեր մասնագետին և նախընտրած օրն ու ժամը և Ձեր ամրագրումը պատրաստ է։ Եթե սրահը չի առաջարկում մեր հարթակով գրանցման հնարավորություն, ապա ծառայություն ընտրելիս Դուք կուղղորդվեք համապատասխան գրանցման հարթակ կամ կկարողանաք զանգով կապվել սրահի հետ։

Հնարավո՞ր է ծառայություն ամրագրել մեկից ավելի հաճախորդի համար մեկ ամրագրումով։ 

  • Այս պահին միևնույն ամրագրումով մեկից ավելի հաճախորդի համար ամրագրում կատարելն անհնար է։ Դուք կարող եք ամրագրում կատարել մեկ այլ անձի համար նոր ամրագրում կատարելու միջոցով։ Չմոռանաք տեղեկացնել տվյալ անձին, որ ամրագրումը Ձեր անունով է կամ պարզապես հրավիրե՛ք Ձեր ընկերոջը գրանցվելու մեր հարթակում։ 

Ի՞նչ արժե Siruné-ի հարթակից օգտվելու ծառայությունը:

  • Siruné-ն իր հաճախորդներից վճար չի գանձում: Այն ամբողջովին անվճար է և չունի թաքնված վճարներ:

Ինչպե՞ս կարող եմ կարծիք թողնել:

  • Կարծիք թողնելու համար խնդրում ենք Ձեր հաշվից սեղմել Կարծիք թողնելու ծանուցման հղումը։ Այն կուղղորդի Ձեզ այն Սրահի էջ, որից օգտվել եք և կկարողանաք այդտեղ թողնել Ձեր կարծիքը։ Եթե չեք կարողանում գտնել տվյալ ծանուցումը, Որոնման բաժնից պարզապես գտե՛ք այդ Սրահը և, այցելելով վերջինիս էջ, թողե՛ք Ձեր կարծիքը։ Կարծիք թողնելու համար, Դուք պետք է անպայման մուտք գործեք Ձեր հաշիվ։ Իսկ այն դեպքում, երբ Դուք գրանցվել եք այցի մեր հարթակի միջոցով, Ձեր կարծիքը կհամարվի "Ստուգված"։

Ինչպե՞ս  օգտվել

  • Սեղմե՛ք Գրանցվել կոճակը՝ Որպես Գործընկեր Ձեր էջը ստեղծելու և մեր հարթակում հայտնվելու համար։ Մշտապես ստուգե՛ք Ձեր օրացույցը Siruné-ի միջոցով ստացված նոր ամրագրումները բաց չթողնելու համար կամ ավելացրե՛ք Ձեր ամրագրումը,  փակե՛ք ժամը, եթե անհասանելի եք լինելու։ Բացի այդ, ստուգե՛ք Ձեր Ամրագրումների բաժինը՝ ըստ ամրագրման մեթոդի, համարի, կարգավիճակի, գումարի, հաճախորդի, օրերի ֆիլտրելու համար։ Եթե գրանցվում եք մեր հարթակում առանց օնլայն գրանցում ստանալու հնարավորության, ապա վերոնշյալը չի վերաբերի Ձեր սրահին։

Ինչպե՞ս ավելացնել ամրագրում։

  • Խնդրում ենք բացել Օրացույց էջը, սեղմել Ավելացնել ամրագրում կոճակը, լրացնել համապատասխան տողերը, Պահպանել։

Ինչպե՞ս փակել Օրացույցի ժամերը։

  • Բացե՛ք օրացույց էջը, սեղմեք Փակել ժամ կոճակը, լրացրե՛ք համապատասխան տողերը, պահպանե՛ք։

Ինչո՞ւ պետք է պարբերաբար թարմացնել Օրացույցը։

  • Անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել օրացույցը կրկնակի ամրագրումներից կամ ազատ ժամեր ունենալուց և հաճախորդներ կորցնելուց խուսափելու համար։

Ինչպես՞ կարող եմ չեղարկել ամրագրումը։

  • Բացե՛ք Օրացույցի կամ Ամրագրումների էջը, սեղմե՛ք համապատասպան ամրագրման վրա, սեղմե՛ք Չեղարկել կոճակը և Պահպանե՛ք։ 

Ինչպե՞ս տարբերակել Siruné-ի միջոցով ստացված եւ Գործընկերոջ կողմից մուտք արված ամրագրումները։

  • Ամրագրմա մեթոդը (Siruné-ի միջոցով կամ Գործընկերոջ կողմից) կարելի է տեսնել Օրացույց բաժնի ամրագրման մեջ կամ Ամրագրումներ բաժնի մեթոդ սյունակում։

Ինչպե՞ս կարող եմ պատասխանել ստացված կարծիքին։

  • Երբ Հաճախորդը Ձեր մասին կարծիք է թողնում, Դուք ստանում եք ծանուցում և նամակ։ Հետևե՛ք հղմանը՝ կարծիքը կարդալու և եթե ցանկանաք, վերջինիս պատասխանելու համար։