☰
Sirune.am logo Բլոգ
  • ARM
    • ENG
    • ARM
    • ARM
      • ENG
      • ARM
×

  • Ամրագրել

4 օգտակար յուղ մազերի խնամքի համար

16/07/2020 • Մաշկի խնամք

Գեղեցիկ կին խնամված և բալայաժ արած մազերով

Ժոժոբայի յուղ

 

Ժոժոբայի յուղը շատ լավ տարբերակ է մազերի խնամքում օգտագործելու համար, քանի որ այն շատ նման է սեբումին՝ այն յուղին, որն արտադրում է մեր գլխամաշկը։ Այդ իսկ պատճառով շատ օգտակար կարող է լինել մեր գլխամաշկի և մազերի խնամքի համար։ Ժոժոբայի յուղը շատ խորն է ներթափանցում և շատ լավ խոնավեցնող հատկություն ունի։ Այն նաև կարող է օգտագործվել որպես հակաբակտերիալ միջոց։ Ժոժոբայի յուղը չի պարունակում քիմիական բաղադրիչներ և շատ օգտակար է չոր, վնասված մազերի և թեփոտ ու չոր գլխամաշկի համար։

 

Ինչպե՞ս օգտագործել

 

Տարբերակ 1․ Մերսող շարժումներով այն տարածե՛ք Ձեր գլխամաշկին, ծածկե՛ք գլուխը որևէ սրբիչով կամ գլխարկով և թողե՛ք մոտ 30 րոպե մինչ շամպունով լվանալը։ Կարող եք նաև թողնել այն ողջ գիշերը և լվանալ մազերը առավոտյան։

Տարբերակ 2. Ավելացրե՛ք մի քանի կաթիլ ժոժոբայի յուղ Ձեր կոնդիցիոներին կամ անմիջապես մազերի ծայրերին՝ մազերը շամպունով լվանալուց հետո։

 

Արգանի յուղ

 

Արգանի յուղը կամ այլ կերպ հայտնի Մարոկոյի հեղուկը շատ լավ միջոց է չոր, գզգզվող և կոշտացած մազերի համար, որոնք վնասվում են հաճախակի հարդարումից։ Այն նաև շատ լավ կպաշտպանի Ձեր մազերը ուլտրամանուշակային ճառագայթների վատ ազդեցությունից։ Արգանի յուղը հարուստ է Վիտամին Ե-ով և հակաօքսիդանտներով և Ձեր մազերին փափկություն և փայլ կհաղորդի։

 

Ինչպե՞ս օգտագործել

 

Լցրե՛ք մի քանի կաթիլ Ձեր ձեռքերին, շփե՛ք ձեռքերը յուղը տաքացնելու համար, այնուհետև քսե՛ք այն մազերի ծայրերին։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մազերի արմատների համար։ Կարող եք օգտագործել չոր կամ խոնավ մազերի վրա։

Արգանի յուղ մազերի խնամքի համար, Սիրունե, Սիրունէ, Sirune

Քաղցր նուշի յուղ

 

Քաղցր նուշի յուղը պարունակում է Վիտամին Ե, հակաօքսիդանտներ, պրոտեիններ, մագնեզիում, որն օգնում է ճյուղավորված մազերի վերականգնմանը և աճին։ Այն շատ օգտակար է հատկապես չոր, վնասված, թեփոտ, դանդաղ աճող մազեր և մազաթափություն ունեցող մարդկանց համար։

 

Ինչպե՞ս օգտագործել

 

Տաքացրե՛ք մեկ ճաշի գդալ քաղցր նուշի յուղ և մերսե՛ք այն Ձեր գլխամաշկին։ Թողե՛ք այն ողջ գիշեր և լվացե՛ք գլուխը առավոտյան։ Այն կարող եք օգտագործել նաև շամպունից հետո՝ մազերի խոնավեցման համար, ճյուղավորվող ծայրերի ու մազաթափության դեմ։ Մազերը սրբիչով չորացնելուց հետո քսե՛ք Ձեր ափի մեջ տաքացրած մի քանի կաթիլ յուղը Ձեր մազերին, այնուհետև սանրե՛ք մազերը և թողե՛ք, որ չորանան։

 

Խաղողի կորիզի յուղ

 

Այս յուղը պարունակում է սնուցող բաղադրիչներ և հակաօքսիդանտներ, որոնք շատ անհրաժեշտ ենք առողջ մազերի և մաշկի համար։ Այն խորհուրդ է տրվում հատկապես թույլ մազեր և մազաթափության խնդիր ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց, ովքեր ունեն յուղոտ գլխամաշկի, թեփի և դերմատիտի խնդիր։

 

Ինչպե՞ս օգտագործել

 

Խաղողի կորիզի յուղը որպես կոնդիցիոներ օգտագործելու համար պարզապես քսե՛ք մի քանի ճաշի գդալ Ձեր մազերին և թողե՛ք 10 րոպե։ Ապա լվացե՛ք սառը ջրով՝ Ձեր մազերին փայլ և խոնավեցում հաղորդելու համար։ Թեփի վերացման համար, քսե՛ք յուղը Ձեր գլխամաշկին, փաթաթե՛ք սրբիչով և թողե՛ք ողջ գիշեր, ապա լվացե՛ք առավոտյան։

 

Հավանեցի՞ք, կիսվե՛ք Ձեր ընկերների հետ ։)

Պրոցեդուրաներ
հաճելի պահեր ընկերների հետ
Երջանիկ լինելու գաղտնիքը կամ «Hygge» 03/12/2020

Իսկ դու գիտե՞ս, թե որոնք են երջանիկ լինելու գաղտնիքները։ Արի՛ բացահայտենք

Կարդալ ավելին
Պրոցեդուրաներ
Միկրոդերմաբրազիան մաշկի խնդիրների լուծում
Ի՞նչ է միկրոդերմաբրազիան 03/11/2020

Ո՞ւմ է օգտակար միկրոդերմաբրազիան։ Բացահայտե՛նք միասին

Կարդալ ավելին
Պրոցեդուրաներ
Շուրթերի տատուաժով կին
Այն ամենը, ինչ պետք է իմանալ շուրթերի տատուաժի մասին 20/10/2020

Մտածում եք շուրթերի տատուաժի մասի՞ն․ Այս հոդվածը Ձեզ համար է

Կարդալ ավելին
  • Գտի՛ր քո սրահը կամ մասնագետին
    Ամրագրի՛ր այցդ օնլայն ցանկացած պահի
  • Մեր մասին
  • Հաճախ տրվող հարցեր
  • Բլոգ
  • Մազեր
  • Բարբերշոփ
  • Մազահեռացում
  • Եղունգներ
  • Դիմահարդարում
  • Մերսում եւ Սպա
  • Էսթետիկ խնամք
  • Դասընթացներ
  • Մեր մասին
  • contact@sirune.am
  • +37455345224

© 2021 Օգտագործման դրույթներ և Գաղտնիության քաղաքականություն

  • Մուտք
  • Գրանցվել
Հաճախորդի մուտք

Մոռացե՞լ եք գաղտնաբառը
ԿԱՄ
Չունե՞ք հաշիվ։ Գրանցվել
Հաճախորդի գրանցում

ԿԱՄ
Ունե՞ք հաշիվ Մուտք
Մոռացել եմ գաղտնաբառը

  • Մուտք
  • Գրանցվել
Գործընկերոջ մուտք

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Չունե՞ք հաշիվ։ Գրանցվել
Գործընկերոջ գրանցում

Ունե՞ք հաշիվ Մուտք
Մոռացել եմ գաղտնաբառը

Համագործակցե՛ք մեզ հետ