Իսկ դու գիտե՞ս, թե որոնք են երջանիկ լինելու գաղտնիքները։ Արի՛ բացահայտենք
Կարդալ ավելինԻնչպե՞ս խնամել մաշկը աշնանը
• Մաշկի խնամք

Աշնանը անհրաժեշտ է ավելի շատ խոնավեցնել մաշկը, քանի որ ի տարբերություն ամռանը, աշնանը օդում խոնավությունը ավելի քիչ է։ Ավելի ցուրտ եղանակին, օդը դառնում է ավելի չոր, իսկ դրա հետ մեկտեղ մեր մաշկը ջրազրկվում է, ինչի արդյունքում էլ դառնում է զգայուն, չոր, գրգռված։
Ահա մի քանի կարևոր բան, որ պետք է իմանալ աշնանը մաշկը ճիշտ խնամելու համար՝
- Գերզգայուն մաշկ ունեցողներին պետք է մաշկի խնամքում ավելացնեն Էլաստին, ալոե ու կոլագեն։
- Ավելի խիտ տեքստուրայով խոնավեցնող կրեմ օգտագործեք։
- Եթե դեռ չէիք օգտագործում աչքի շուրջ մաշկի և շուրթերի խնամքի միջոցներ, աշնանը դրանց կիրառումը հույժ կարևոր է Ձեր մաշկի համար։
- Քչացրե՛ք ռետինոիդների և շերտազատող միջոցների կիրառումը։
- Չնայած այլևս ամառ չէ, արևապաշտպան կրեմի կիրառումը այնուամենայնիվ շատ կարևոր է։ Այն պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք առկա են նաև աշնանը։
- Տանը օդը խոնավեցնող սարք օգտագործե՛ք, որը կօգնի Ձեր մաշկին պաշտպանել խոնավությունը։
Ձեր հետ կկիսվենք նաև տան պայմաններում պատրաստվող դիմակով, որը շատ լավ կխոնավեցնի Ձեր մաշկը աշնանը։
- ¼ խնձոր
- 1 ձվի դեղնուց
- 1 թեյի գդալ մեղր
- 2-3 հատ մեծ խաղող
- 2 թեյի գդալ շոգեխաշած դդում
Վերոնշյալ բոլոր պրոդուկտները պետք է խառնել իրար բլենդերում, ապա քսել դեմքին և թողնել 20-30 րոպե։ Հետո լվացե՛ք գոլ ջրով։
Եթե հավանեցիր մեր խորհուրդները, կիսվի՛ր ընկերներիդ հետ ։)